Էս **-ի վաստակները վերջին պահին ուզում են մարդկանց հացին վայիս լինեն. Մսավաճառ

Էս **-ի վաստակները վերջին պահին ուզում են մարդկանց հացին վայիս լինեն. Մսավաճառ



Երևանի Գումի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է: ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորները թույլ չեն տալիս մսավաճառներին բացել կրպակներն ու առևտուր սկսել՝ պատճառը ոչ սպանդանոցային մորթն է: Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են ստուգումներ կատարվում:

«Պահանջում են սպանդանոց, սպանդանոցը չի գործում: Մարդիկ ինքնուրույն իրենց համար մորթ են կատարում, էս էշի վաստակները վերջի պահին ուզում են մարդկանց հացին վայիս լինեն: Ամբողջ տարի նորմալ աշխատում ենք, դեկտեմբեր ամիսը գալիս է այ սենց իրավիճակ են ստեղծում»,- ասաց մսավաճառներից մեկը:

Ավելի վաղ ՆԳՆ հայտնել էր, որ ՍԱՏՄ աշխատակիցների և քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել: Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանություն: