Թբիլիսիում ցույցերի ժամանակ 43 մարդ է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։
Իրավապահ մարմնից նաև հայտնել են, որ ցույցը ցրելու գործողությունների ժամանակ վնասվածքներ են ստացել Վրաստանի ՆԳՆ 32 աշխատակից։
Տուժած ուժայիններից 13-ին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։