Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք

Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան  ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։

Հանրապետության առանձին վայրերում  ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։