Նախատեսվում են եռամսյա վարժական հավաքներ. ՊՆ

Նախատեսվում են եռամսյա վարժական հավաքներ. ՊՆ

Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության, պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: