Միացյալ Նահանգները ծանուցվել է հրթիռի արձակումից կարճ ժամանակ առաջ. Պենտագոն
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հաստատել է, որ Ռուսաստանը նոյեմբերի 21-ին իսկապես միջին հեռահարության բալիստիկ հրթիռ (IRBM) է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Սինգհի խոսքով՝ այդ հրթիռը հիմնված է «RS-26 Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ռուսական մոդելի վրա։
«Միացյալ Նահանգները հրթիռի արձակումից կարճ ժամանակ առաջ նախապես ծանուցվել է միջուկային ռիսկի նվազեցման ուղիներով: Սա մահաբեր զենքի նոր տեսակ է, որ կիրառվել է մարտի դաշտում, ուստի, իհարկե, դա մտահոգիչ է», - ըստ «Ամերիկայի ձայն»-ի, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը: