Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք. որոշում
Վլադիմիր Պուտինը միջուկային նոր դոկտրին է ստորագրել: ՌԴ նախագահը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները, նախագահի հրամանագիրը և բուն փաստաթղթի տեքստը տեղադրվել են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների դեմ ագրեսիայից պոտենցիալ թշնամու երաշխավորված զսպումը կառավարության ամենաբարձր առաջնահերթություններից է: Ագրեսիայի զսպումն ապահովում է Ռուսաստանի Դաշնության ռազմական հզորությունը, ներառյալ միջուկային զենքը»,- ասված է փաստաթղթում։
Պետական քաղաքականության հիմունքները ցույց են տալիս միջուկային զսպման բնութագրերը և պայմաններ են ապահովում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անցնելու համար.
1.Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականությունը պաշտպանական բնույթ ունի.
- Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և անհրաժեշտ միջոց է.
- Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիայից պոտենցիալ թշնամուն զսպելը կառավարության ամենաբարձր առաջնահերթություններից է.
- Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, եթե ստեղծվի տարածքային ամբողջականության համար կրիտիկական սպառնալիք.
- Ռազմական կոալիցիայի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ համարվում է որպես ամբողջ կոալիցիայի ագրեսիա.
- Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից միջուկայինի աջակցությամբ համարվում է համատեղ հարձակում.
- Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր կամ նրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը.
- Ռուսաստանը միջուկային զսպում է իրականացնում պոտենցիալ հակառակորդի դեմ՝ պետությունների, դաշինքների, որոնք Ռուսաստանը համարում են հակառակորդ։