Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ․ Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։
Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշ , իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները հոտնկայս այն լսելու են։
Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը։
Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին»: