ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան՝ դատական նիստի:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին նախագահը հայտարարել էր.
«Ես պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում, ես կխնդրեի դատարանի քարտուղարը շտկի այն սխալը, որ արել է։
Ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության՝ ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, չմտածելու, որ ես կարող է՝ վախեցել եմ դատարան գալուց։ Վերջին քանի տարիներին դատարանների հետ շփվում եմ։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ դահլիճի մյուս մասում։
Համոզված եմ՝ դուք էլ եք գիտակցում, որ այստեղ խնդիր կա։ Եվ խնդրում եմ շտկվի այդ սխալը։ Երբ շտկեն, ես հետ կգամ այստեղ: Ես կարող եմ ընդհանրապես լքել այս դահլիճը։
Այս քրեական հետապնդումը սկսել է շատ լուրջ խախտումներով, ուղղակի բռնաբարվում է օրենքը։ Հիմա վերսկսելը գոնե արեք այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»։
Դատական նիստին չի ներկայացել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը պատշաճ չեն ծանուցվել, թե ո՞ր հոդվածով և ինչո՞ւմ են մեղադրվում:
Փաստաբանների պնդմամբ՝ վերջիններս չունեն մեղադրյալի կարգավիճակ: