Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Արարատ Միրզոյան

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Արարատ Միրզոյան



Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայոց ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ»,- նշեց նա:

Անդրադառնալով «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն հիշատակմանը, որ Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը ներառված են կառավարության ծրագրում՝ Միրզոյանն արձագանքեց. «Մեր թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Այս համատեքստում արտգործնախարարը նշեց, որ չի բացառում նաև Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք COP29-ին:

Մանրամասն՝ տեսանյութում: