Հայաստանը պարտավոր է պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին․ Հաջիև

Հայաստանը պարտավոր է պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին․ Հաջիև

«Չորս տարի է անցել այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը կասետային զինամթերքով «Սմերչ» հրթիռներով հրթիռակոծել են Բարդա քաղաքն ու հարակից գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 անմեղ քաղաքացի, ևս 100-ը ծանր վիրավորվել է»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևը հավելել է, թե իբր Հայաստանը` որպես Միջազգային քրեական դատարանի կողմ, պարտավորություններ ունի և կրում է իրավական պատասխանատվություն՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին, ովքեր «այս և այլ ծանր հանցագործություններն են կատարել Ադրբեջանում անմեղ քաղաքացիների նկատմամբ»: