Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

«Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է նա։

Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը։