Երկրապահի տղերքին ուղարկում է սահման, հետո ասում՝ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել․ խմբագիր
«Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին: Նա էդ տղերքին ուղարկում է սահման, հետո Եռաբլուրում ասում՝ մենք որեւէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»,-արձագանքելով Սասուն Միքայելյանի հայտարարությանը՝ նշել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Եռաբլուրում երեկ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մասնավորապես հայտարարել էր. «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ Գիտեք, ադրբեջանցիները 20 տարի զինվում էին, ժամանակակից զենք, զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»։