Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին

Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին



Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով Ալեն Սիմոնյանի՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև» հայտարարությունը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ  վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է  լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։

Ի պատասխան Մանուկյանն ասաց. «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։  ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին  որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։

ԱԺ նախագահն էլ այսպես արձագանքեց. «Փաստը մնում է փաստ, որ  այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

Մանրամասն՝ տեսանյութում: