Անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. Կոչուբաև

Անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. Կոչուբաև



Եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ․ Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, վերացնել կամ այլ մանիպուլյացիաների ենթարկել և խնդիրը պաթոսի, հայրենասիրության մեջ չէ, խնդիրը իրավաբանության մեջ է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվելիք սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։

«Իրավաբանության տեսանկյունից ոչ միայն որեւէ պաշտոնյա չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը, այլ ժողովուրդը, քանի որ իրականությունը ֆիզիկապես անհնար է վերացնել, չեղարկել։ 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ հայ ժողովրդի հռչակած անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի։ 1990 թվականի օգոստոսի 23-ի որոշումը կայացած փաստ է, պատմական իրողություն։ ՔՊ-ն եւ Ադրբեջանի ղեկավարությունը ուզում են փոխել մեր ընդհանուր նպատակները եւ պետության հիմնարար սկզբունքները՝ Հայ դատը, պահանջատիրությունը, Արցախի հետ վերամիավորման հեռանկարը։ Սա ձեռնտու է մեր եւ արեւմտյան, եւ արեւելյան հարեւաններին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: