Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար

Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը՝ աշխատակիցների գործողումների նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի  օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները չեն բավականացրել:

2024թ. բյուջեով ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր»հոդվածով նախատեսված էր 51 մլն դրամ, որը ամբողջությամբ սպառվել է և հետագա անխափան աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից Պետական արարողակարգի ծառայությանը լրացուցիչ միջոցներ հատկացնել: