Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Երևանի, Մոսկվայի, Բաքվի կողմից և նպաստել է Արցախի Հանրապետությունում հրադադարի հաստատմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ըստ նրա, միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առնվազն մեկուկես տարի առաջընթաց չկա»,- ասել է նա:

Նրա խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։