Էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգ

Էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։

Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։