«Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրեց Էդեն Ազարին
Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարեց Էդեն Ազարի տեղափոխության մասին:
Արմենպրեսի հաղորդմամբ` բելգիացին «արքայական ակումբ»-ի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` նախատեսված մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Ռեալ»-ը Ազարին իր երկրպագուներին կներկայացնի հունիսի 13-ին` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:
Ֆուտբոլիստի տրանսֆերը ռեկորդային է` 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ: «Չելսի»-ն նաև բոնուսները կստանա Ազարի գրացած ցուցանիշներից` 40 միլիոն ֆունտ: