Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ղեկավարը զանգահարել է Քոչարյանին օգոստոսի 31-ին, շնորհավորել երկրորդ նախագահի 70-ամյա հոբելյանը։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ և մանրամասներ պարզել հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն չհաջողվեց։
Ամեն դեպքում հեռախոսազանգի փաստն ինքնին ուշագրավ է հատկապես ներկա իրավիճակում։ Ակնհայտ է, որ քաղաքական սեզոնին ընդառաջ Ռուսաստանը մեծացնում է իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ. մի կողմից՝ սկսում են իշխանության հետ շփումների ինտենսիվությունը վերականգնել, որի մասին վկայում են ՌԴ փոխվարչապետի, փոխարտգործնախարարի և տարբեր պաշտոնական դեմքերի այցերը, մյուս կողմից՝ վերականգնում են շփումները ավանդական գործընկերների հետ, որոնց հուսալիությունը ապացուցված է ժամանակի ընթացքում: Վերջինը հատկապես ուշագրավ է, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը վաղուց ապացուցել է, որ առնվազն հուսալի չէ, պատրաստ է տարբեր սադրանքների՝ կախված իր իշխանությունը պահելու հնարավորությունից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում