Եթե ասելիք լիներ, կասվեր. Խանդանյանը՝ Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ չհղելու մասին
Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցում դեռ որոշում չկա կայացված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ րտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել:
Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»:
Անդրադառնալով ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին՝ Խանդանյանը պատասխանեց.
«Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, 3-րդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:
Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»:
Մանրամասն՝ տեսանյութում։