Մեկ ամսում հեղուկ գազը թանկացել է 54,3%-ով. ԱՎԿ

Մեկ ամսում հեղուկ գազը թանկացել է 54,3%-ով. ԱՎԿ

Հայաստանում միայն հուլիս ամսվա ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3%-ով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թ-ի հունվար–հուլիսի հրապարակման՝ այս տարվա առաջին 6 ամիսներին նկատվել է հեղուկ գազի գնանկում, և միայն հուլիսին գները կտրուկ բարձրացել են։ Ամենամեծ գնանկումը տեղի է ունեցել այս տարվա մարտին, երբ հեղուկ գազի գինը նվազել է 34.5%։

Չնայած դրան՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ հեղուկ գազի գինն այս տարվա հուլիսին 33.4 %-ով ավելի բարձր է եղել։