Սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ նեռի հանդեպ. Բագրատ սրբազան

Սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ նեռի հանդեպ. Բագրատ սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգում հանդիպել է քաղաքացիներին:

«Մեծ պատիվ է այսօր կանգնել Մովսես Գորգիսյանի հուշակոթողի առջև և միևնույն ժամանակ դժբախտություն է խոսել այն Հայաստանում, որի երազն ինքն ուներ, ասելով․ «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», այսինքն անկախ Հայաստանը և հանկարծ անկախ Հայաստանում խոսել, գործել, պայքարել քո իրավունքները պահելու, այդ անկախությունը պահելու, պատիվը պահելու, նույնիսկ Հայաստանը փրկելու համար»,- նշել է սրբազանը։

Շարժման առաջնորդը խոսել է նաև իրականացվող գործողություններից՝ նշելով. «Բոլոր ճակատներով սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ բարբաջանքներ արձակող մարդկանց, թե՛ նեռի հանդեպ»։

Շենգավիթում Բագրատ սրբազանին դիմավորել են աղ ու հացով, դհոլ-զուռնայով: