Ինտերնետ և հեռախոսային ծառայությունների սահմանափակումը սահմանազատման հետևանքով է. Գոհար Վարդանյան

Ինտերնետ և հեռախոսային ծառայությունների սահմանափակումը սահմանազատման հետևանքով է. Գոհար Վարդանյան

Team Telecom Armenia-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

Ավելի ուշ Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը գրել է«Team Telecom Armenia-ի ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակումը նույնպես սահմանազատման հետեւանքով է»: 

Այնուհետև մեկնաբանությունների դաշտում հավելել է. «Մալուխներն անցնում էին այն ճանապարհի մոտով, որը շուտով կանցնի Ադրբեջանին»:

Հիշեցնենք. Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն այսօրվանից դադարել է շահագործվել ՀՀ-ի կողմից, իսկ այլընտրանքային ճանապարհին դեռևս շինաշխատանքներ են ընթանում: