Նմանների կատարած «դատավարություններին» վերաբերմունքը չի կարող դրական կամ բացասական լինել. Հարությունյան

Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքացիների գործերով Արդարադատություն իրականացնում են բացառապես դատավորները, դատավորներին գնահատողները, նրանց վերաբերյալ գործեր քննողները ևս պետք է դատավորներ լինեն։ Երբ դատավորների վերաբերյալ որոշումներ կայացնում են զուտ դատավորի պատմուճան հագած ոչ պատշաճ սուբյեկտները, և նրանց շարժառիթները, ձեռնահասությունը, անկախության ու արդարության զգացման չափանիշներն ապացուցված ու հայտնի են բոլորին, ապա նմանների կատարած «դատավարությունների» նկատմամբ վերաբերմունքը չի կարող դրական կամ բացասական լինել։ Ամեն օր տարբեր տաղավարներում տեղի ավագանիները բազմաթիվ ակտեր են ընդունում»։
Ավելի վաղ Փաստաբան Միքայել Շխիմյանը գրել էր, որ ԲԴԽ-ի «թեթև ձեռքով» դադարեցվեցին ՀՀ լավագույն դատավորներից մեկի ՝ Արթուր Ստեփանյանի լիազորությունները: