Փաշինյանն ու Փեզեշքիանը վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին

Փաշինյանն ու Փեզեշքիանը վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: