Վլադիմիր Գասպարյանը ճանաչվեց մեղավոր և ազատվեց պատժից

Վլադիմիր Գասպարյանը ճանաչվեց մեղավոր և ազատվեց պատժից

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի գլխավորությամբ, հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործով վճիռը։

Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում էր 4 դրվագով, որոնցից երկուսով մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ մյուս երկու դրվագներով դատապարտվեց 5-ական տարվա ազատազրկման։

Դատավորը ընդհանուր պատիժ սահմանեց 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատ արձակեց։