Շիրակում դանակահարություն է եղել․ հոսպիտալացվել է 37-ամյա քաղաքացի, բժիշկները պայքարում են կյանքի համար

Շիրակում դանակահարություն է եղել․ հոսպիտալացվել է 37-ամյա քաղաքացի, բժիշկները պայքարում են կյանքի համար

Հունիսի 14-ին դшնակահարության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հ.Սարգսյան փողոց 67 տան դիմաց վիճաբանության ժամանակ «Բլակ»-ի որդին՝ Անդրանիկը, ով հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Ղ․-ն դшնակահարել է 37-ամյա Վաչագան Ս․-ին, հաղորդում է Shamhsyan.com-ը:

 

Հունիսի 14-ին, ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին են զանգահարել «Գյումրի» բժշկական կենտորնից և հայտնել են, որ «աջ կոնքային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, հետույքի մեծ մկանի կտրած-ծակած արյունահոսող վերք, ձեռքի մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վաչագան Ս․-ն:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Անդրանիկ Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։