75 մլն եվրո․ Փաշինյանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում

2024թ. հունիսի 26-ին նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրումը՝ Հայաստանին 75 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
- հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
- պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
- պետական գնումների համակարգի արդիականացումը,
- կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
- կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
- ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
- կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Հարցը հավանություն կստանա կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում, բնականաբար՝ չզեկուցվող հարցով։