Իշխող վերնախավը սեփական «ապագա կա»-ի նոր կուրս է որդեգրել․ բարձրացվում է նրանց ընտանիքի բազում անդամների աշխատավարձերը
Իշխանությունները ՀՀ թոշակառուններին ավետեցին, որ կենսաթոշակները չեն կարող գեթ մեկ լումայով բարձրացնել, քանի որ բյուջեում գումար չկա: Դրան զուգահեռ՝ երկրաչափական պրեգրեսիայով աճում են ՔՊ-ականների կանանց աշխատավարձերը։
«Ժողովուրդ օրաթերթ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կնոջ` կրտսեր ծրագրավորող Մարիամ Ավագյանի աշխատավարձը 2022 թվականին կազմում էր 3.6 միլիոն դրամ, ապա հաջորդ տարի, 2023 այն արդեն 6.7 միլիոն է։
Փոստորեն իշխող վերնախավը սեփական «ապագա կա»-ի նոր կուրս է որդեգրել` անխնա բարձրացվում է նրանց կանանց և ընտանիքի բազում անդամների աշխատավարձերը, որոնք հարյուրներով, գուցե հազարներով գրանցվել են մասնավորապես պետական հիմնարկների հաստիքների վրա։