Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Ալի Բաղերի Քանին՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանը դեմ է ցանկացած նախագծի, որը կփոխի տարածաշրջանի սահմանները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները», - ասել է նա։