ConiFA-ի եզրափակչում կմրցեն Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի թիմերը
Արցախում ընթացող չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (ConiFA) եզրափակչի մասնակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչում Արևմտյան Հայաստանի թիմը մրցեց Աբխազիայի թիմի հետ: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Արևմտյան Հայաստանի թիմի ֆուտբոլիստները:
Եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն Հարավային Օսիայի և Արևմտյան Հայաստանի թիմերը: