Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան

Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության Վանք գյուղից Նարեկ Թևոսյանը կալանավորվել է  1 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

«Նարեկ փոխանցեց ոգին տեղն է, չի տխրել։ Ասել է կասեք՝ իմ խիղճը հանգիստ է»,- ասել Մելիքյանը։ 

Նա նշել է, որ երբ որ կա արդեն դատական ակտ, որևէ մեկին չի մեղադրում՝ ոչ դատախազությունը, ոչ քննչական կոմիտեին, ամբողջ պատասխանատվությունը կոնկրետ դատավորինն է, ով ստորագրել է որոշման տակ։ Ն.Թևոսյանին կալանավորելու որոշումը կայացրել է  դատավոր Մանվել Շահվերդյանը։ 

Ն.Թևոսյանը մեղադրվում է նյութապես շահագրգռելով մարդկանց ցույցերի բերելու մեջ։