Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու 2 «Toyota»-ները

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Արարատյան 43 հասցեի մոտ բախվել են 2 «Toyota», «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: