Հայտնաբերվել է 25-ամյա կոմպոզիտորի դին

Այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 31-ի գիշերվանից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը (15.06.1999թ. ք. Երևան)։