Իրենք ծնկի են եկել թշնամու առջև, ծնկի են եկել նրանց առջև, որոնք նաև ձեր ընկերների արյունն են հեղել․ Սրբազանը՝ ոստիկաններին
Ժողովուրդը փաստել է, որ այդ մարդը տղամարդկություն չունի ու ,տղամարդկություն չունենալով, ձեզ հրահանգներ է տալիս։
էս ի՞նչ օրն եք հասել։ Ձեզ դարձրել են մանկուրտ ու գործիք։ Համատարած փչացում է տեղի ունեցել, թե՛ ոստիկանությունում, թե՛ բանակում։ Հիմա էլ վախկոտի նման ձեր թիկունքում է թաքնվել, բայց նա թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու, այլ մատնելու է ու փախնելու։
Իրենք ծնկի են եկել թշնամու առջև, ծնկի են եկել նրանց առջև, որոնք նաև ձեր ընկերների արյունն են հեղել։
Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին