Եթե Կիրանցի երեխաների անվտանգությունը ծնողներին բավարար չթվա, դպրոցը կհատկացնենք սահմանապահներին․ Փաշինյան
Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի։ Հարցերից մեկը վերաբերում էր Կիրանցում դպրոցականների անվտանգությանը։ Ըստ լրագրողի՝ շատերը հրաժարվելու են իրենց երեխաներին Կիրանցի դպրոց ուղարկել։
«Կիրանցի դպրոցի անվտանգության հարցը մենք կքննարկենք Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների, կամ ավելի ճիշտ՝ դպրոցականների ծնողների հետ։ Նրանց ցանկությամբ կկայացնենք որոշում։ Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չթվա, մենք ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ այդ դպրոցը կհատկացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը, որովհետև սահմանապահ ծառայութունը նույնպես ունի շենքային պայմանների կարիք»,- հայտարարեց Փաշինյանը։