Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան ՌԴ քաղաքացի 8-ամյա Յ․ Վ․-ն է։

Պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում 2-րդ հարկի բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով: