Արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը. Սրբազան

Արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը. Սրբազան



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր հանդիպեց Արցախի կառավարության անդամների, պատգամավորների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ:

«Մենք սխալվելու ենք այնքան ժամանակ, ինչքան Արցախի հարցը կառանձնացնենք ընդհանուր համահայկական փաթեթից։ Արցախի հարցը ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից ու ավելին՝ Ցեղասպանության հետևանքով առաջացած խնդիր է այն։ Այն չպետք է դառնա Արցախյան պատերազմ, Արցախյան հարց, պետք է դառնա հայրենական ու տարանջատված չլինի, արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։