Հույս չունենաք, որ Սև լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են. «Հրապարակ»

Հույս չունենաք, որ Սև լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը և նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց և մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է...»:

Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք և նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր»:

Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել և համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սև լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: