Քաղաքացիների մեծ մասը լիովին դրական են համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

Քաղաքացիների մեծ մասը լիովին դրական են համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

«GALLUP International Association»-ի կողմից Հայաստանում անցկացվել են արտահերթ հարցումներ, որոնց ժամանակ քաղաքացիներին տրվել են հարցեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի, բողոքի ակցիաների, ոտիկանության գործողությունների մասին:

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը»։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • լիովին դրական - 35,1 %
  • ավելի շուտ դրական – 17,8 %
  • ավելի շուտ բացասական – 10 %
  • ընդհանրապես բացասական – 23,%
  • դժվարանում եմ պատասխանել – 13,6 %