Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է. Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է. Բագրատ սրբազան

Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է. Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է. Բագրատ սրբազան



Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Այս ընթացքում հանդիպել ենք որոշների հետ, բաց որոշների հետ խորհրդապահական: Մենք հիմա դավադրությունների, ենթադրությունների մեջ չենք, մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ: Ով այդ ճանապարհին կկանգնի, բարով է եկել, ով չի կանգնի՝ դուրսը կմնա»,- ասաց նա:

Հարցին՝ վստա՞հ է, որ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կմիանա վարչապետի իմպիչմենթի գործընթացին, Սրբազանը պատասխանեց. «Ես հրապարակավ ամեն ինչ հայտարարել եմ, մնացածը պետք է հարցնեք Իշխան Զաքարյանին, պետք է հարցնեք խմբակցությունների անդամներին: Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ես մարգարե չեմ, ոչ էլ կանխագուշակ, որ իմանամ՝ ինչ կլինի: Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է, բայց մենք պարտավոր չենք ամեն ինչ այն չափաբաժնով տալ, ինչքանով մենք գիտենք»:

Նա հայտարարեց, որ իր կողմից վարչապետի հրաժարականի պահանջը անակնկալ է եղել ընդդիմադիր ուժերի համար. «Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է: Սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով ճշմարտության հաղթանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում: