Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատող երիտասարդը ընկել է մեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատող երիտասարդը ընկել է մեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:

 
 

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15-րդ փրկարարական ջոկատի փրկարարները: Նրանք հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ, վտանգելով իրենց կյանքը, տանիքից հեռացրել են վնասված վտանգավոր քարերը, ապա պարեկների, ոստիկանների ու քաղաքացիների օգնությանբ հատուկ ճոպանի միջոցով տանիքից կախված վտանգավոր քարերն ու թիթեղները իջեցրել են ցած:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: