ԱՄՆ-ում բժշկին առաջադրվել են 25 հիվանդների սպանության մեղադրանքներ. CBS
Օհայոյի նահանգի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել այն բժշկին, որը, հավանաբար, 25 հիվանդների Է սպանել օպիոդային ցավազրկողի մահացու դոզայի ներարկման միջոցով: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դատախազները պնդում են, որ 43-ամյա բժիշկ Ուիլյամ Հասելը դիտավորյալ Է հիվանդներին ֆենտանիլ պատրաստուկը ներարկել նորման 10 – 40 անգամ գերազանցող դոզաներով: Զոհերը եղել են 37-ից մինչեւ 85 տարեկան: Իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ մեղադրյալի գործողությունների միակ նպատակը եղել Է արագացնել հիվանդների մահը: Հեսելին սպառնում Է 15 տարվա բանտարկություն նրա մեղքով յուրաքանչյուր մահացածի համար, այիսնքն՝ մինչեւ 375 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: