Հոգով ստրուկների ժամանակը. Լիլիթ Գալստյան

Հոգով ստրուկների ժամանակը. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հ1-ի Պետրոսը հրապարակայնորեն նեղսրտել է, որ ես ու իմ գործընկերներն այսօր Հ 1 չենք գնում։

Հանրային փողերով Հ1-ը իշխանության քարոզչագործիք ու ստի բութ խոսափող դարձրած Պետրոսը հավանաբար չգիտի, որ պատգամավորը ազատ է որոշելու՝ երբ և ուր գնալ։

Այսօր իմ և մյուսների առաջնահերթությունը այլ վայրում է։

Այ, դու՝ Պետրոս, որպես հանրայինի խոսափող, կաշկանդված ես ու պարտավոր քեզ զուսպ պահել։

Հասկանում եմ, որ ցայտնոտի մեջ հայտնվածը փոքրոգության և կարմիր գծեր հատելու մեջ անշրջահայաց է․․․Դա քո ընտրությունն է․․․

Ինչ վերաբերում է նզովքին, այն այսօր հնչում է հարյուր հազարների շուրթերից, նզովքի են արժանի նրանք, ովքեր վաճառեցին երեքհազարամյա Արցախն ու հայրենազրկեցին հայ մարդուն, ովքեր ուրացան հաղթանակ, արժանապատվություն, հայրենիք ու պատիվ։

Եթե քեզ տեսնում ես այդ նզովքի թիրախում՝ քո խնդիրն է։

Այդ նզովքին չարժանանալու, արժանապատվությունը, ՀԱՅՐԵՆԻՔՆ ու պատիվը վերականգնելու ցասումն է հազարարավորների ՈՏՔԻ հանել։

Նրանք և Ես մերժում եՆք ՀՈԳՈՎ ՍՏՐՈւԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ․․․»: