Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է: