3 մրցավարներից միակը, ով հաղթանակը տվել է Արման Ծառուկյանի մրցակցին, ազգությամբ հայ է․ Գագիկ Ասատրյան

3 մրցավարներից միակը, ով հաղթանակը տվել է Արման Ծառուկյանի մրցակցին, ազգությամբ հայ է․ Գագիկ Ասատրյան

Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, 

 

Երկու օր առաջ ողջ սպորտային աշխարհի ուշադրությունն իր և Հայաստանի վրա սևեռած Արման Ծառուկյանը առաջին հարցազրույցն է տվել UFC թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Չարլզ Օլիվեյրիայի դեմ տարած հաղթանակից հետո։
 
 
Արմանը հայտնեց, որ առաջին ռաունդում մրցավարը անաչառ չի գտնվել (3 մրցավարներից 1-ը հաղթանակը տվել էր մրցակցին) ու հատկանշականն այն է, որ այդ մրցավարը ո՛չ ավել, ո՛չ պակաս ազգությամբ ՀԱՅ է՝ հայկական անուն-ազգանունով, Հայաստանից․․․պատկերացնում ե՞ք՝ Արմանն ինքն է զարմանում, որ եթե իրեն պարտություն տար բրազիլացի մրցավարը, նա դա նորմալ կհամարեր, բայց որ 2 օտարազգի մրցավարները հաղթանակը տվել են իրեն, իսկ իր ազգակիցը՝ մրցակցին, դա արդեն աբսուրդ է մեղմ ասած ։
Տեսանյութում՝ հարցազրույցից փոքր հատված։