Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր
Հայկ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ Արամ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ Հայաստանի ղեկավարին խորհուրդ էր տալիս չգնալ Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությանը և շնորհավորել ռուս ժողովրդի ընտրած
նախագահին, քանի որ դա վատ կընկալվի ժողովրդավարական աշխարհի կողմից: Նա նույն հարցազրույցում նշում է, որ Էրդողանի երդմնակալության գնալը սխալ չէր, քանի որ վերջինս քիչ թե շատ ժողովրդավարական ընտրված նախագահ է:
Երբ Էրդողանի բայրաքթարները ժողովրդավար կերպով խլում էին մեր հայրենակիցների կյանքերը , իսկ բռնապետ Պուտինը ամեն կերպ փորձում էր կանգնեցնել արյունահեղությունը,անգամ ամենավատ երազում չէր կարելի պատկերացնել, որ Վազգեն Սարգսյանի ազգանունը մսխող այդ պարոնը կարող է այդպիսի մտքեր արտաբերել և շարունակել առանց ամաչելու դուրս գալ փողոց:
Արամ Սարգսյանի և նրա նմանների պատկերացրած ինքնիշխան Հայաստանում արգելվում են ռուսական հեռուստաալիքները, քանի որ նրանք ինքնիշխան են, բայց Հ1-ի եթերում Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը բացահայտ գովում է Էրդողանին և նրան ներկայացնում, որպես հայերի համար ընդունելի թեկնածու:
Արամ Սարգսյանը թերևս դարձել է երրորդ հանրապետության դիմագիծը՝ ոչինչ չստեղծած, եղածը մսխած և անընդհատ տրտնջացող: