Երևան, 02.Հունիսի.2020, 00:00
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի

Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար

Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի: Այս մաիսն հայտնում է 168.am-ը:

Գործը ներառում է ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի ձերբակալությունը, որը մեղադրվել է քրեական հանցագործությունների մեջ և «2013 թ․-ին գտնվում է նախնական կալանքի տակ՝ առանց հանցագործության կատարման որևէ հիմնավոր կասկածանքի։ [Եվրոպական] դատարանը պարզեց՝ նշված հանգամանքները վկայում են, որ այդ միջոցառումների միակ նպատակը եղել է լռեցնել կամ պատժել Մամեդովին՝ [Ադրբեջանի] կառավարությանը քննադատելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ը «մասնավորապես պարզեց, որ [Ադրբեջանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, որը չի նշանակում, որ Ադրբեջանը գործել է «բարեխղճորեն» կամ Մամեդովի գործով իր դատավճռի «եզրակացություններին ու ոգուն» համապատասխան: Այն եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունը`դատավճիռը կատարելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարման վերահսկողության համար, Ադրբեջանի խախտումը վերադարձրեց Եվրադատարանին՝ որոշելու, թե արդյոք երկիրը չի կատարել իր 2014 թ. դատավճիռը՝ Մամեդովին անվերապահորեն ազատ չարձակելով:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2019 թ․ մայիսի 29-ին որոշում կայացրեց, որ Ադրբեջանն իսկապես խախտել է իր 2014 թ․վճիռը, ՄԻԵԴ-ը գործը վերադարձրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին`լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Նախարարների կոմիտեն ընդգծեց, որ Մամեդովի դեմ դատական գործի վարույթում հիմնարար թերություններ կան և «բազմիցս կոչ է արել ազատ արձակել Մամեդովին՝ որպես կարևոր քայլ [Եվրոպական] դատարանի հայտնաբերած խախտումների վերացման ուղղությամբ։ Սակայն, նա մնացել է կալանքի տակ գրեթե չորս տարի, ՄԻԵԴ-ի դատավճռը 2014 թ․հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելոց հետո մինչև նրա պայմանական ազատ արձակումը 2018 թ․օգոստոսի 13-ին՝ խախտումների մասին գործի հարուցումից հետո։ 2019 թ․մարտին [Ադրբեջանի] Գերագույն դատարանը, կրճատելով նրա պատժի ժամկետը, գտավ, որ նա ամբողջությամբ կրել է պատիժը և մերժեց պայմանական ազատման հրամանը և նրան ազատ արձակելու այլ պայմանները»՝ համաձայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատի։

Ահա Մամեդովի գործի պատմությունը, ինչպես նկարագրված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ․ նա ծնվել է 1970 թվականին և ապրում է Բաքվում։ Նա քաղաքական բլոգեր է և ակտիվիստ, ով նաև հայտարարել է 2013 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Նա նախնական կալանքի տակ է վերցվել 2013 թ․ փետրվարին՝ Իսմայիլիի անկարգությունների վերաբերյալ իր բլոգում գրելուց հետո։ Ի թիվս այլ բաների, Մամեդովն ասել է, որ այնտեղ մարդիկ անդրադարձել են պետական պաշտոնյաների «կոռուպցիային և լկտիությանը»։ Հետագայում նա մեղադրվել է հասարակական կարգի խախտմամբ գործողություններ կազմակերպելու կամ ակտիվորեն մասնակցելու մեջ, իսկ հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական ​​պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն գործադրելու մեջ՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը:

Մամեդովը 2013 թ․փետրվարի 25-ին դիմել է ՄԻԵԴ, պնդելով, որ առանց քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածանքի» ձերբակալվել և կալանքի տակ է պահվել․ որ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, որ հետապնդվել է իր քաղաքական հայացքների և վարչակարգին ներկայացրած սպառնալիքի համար՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ 2014 թ․մարտին Ադրբեջանի դատարանը դատել է նրան և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Մեծ պալատի 2014 թ․մայիսի 22-ի դատավճռում (Մամեդովի առաջին դատավճիռը) ՄԻԵԴ-ը հայտնաբերել է նրա ազատության և անվտանգության իրավունքի, կալանավորման դատական քննության իրավունքի, անմեղության կանխավարկածի և իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների խախտումներ։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում։

Նախարարների կոմիտեն գործն առաջին անգամ քննեց 2014 թ․դեկտեմբերին։ Այն ընդունեց բազմաթիվ որոշումներ և միջանկյալ բանաձևեր, որոնք ընդգծել են պետության պարտավորությունը Կոնվենցիայի համապատասխան որոշակի միջոցներ ձեռնարկելու՝ հաստատված բոլոր խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար, որպեսզի Մամեդովը դրվի այնպիսի պայմաններում, որտեղ նա կլիներ, եթե իր իրավունքները չխախտվեին։

Կոմիտեն 2017 թ․հոկտեմբերին պաշտոնապես ծանուցեց Ադրբեջանին, որ իր կարծիքով, այն չի կատարել Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունը՝ խախտման ընթացակարգի առաջին քայլը: Նախարարների կոմիտեն 2017 թ. դեկտեմբերին նաև ՄԻԵԴ-ին հարց ներկայացրեց Ադրբեջանի պարտավորության կատարման մասին:

Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018 թ․օգոստոսին։ 2019 թ. մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատեց նրա պատիժը՝ գտնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը և անտեսեց նրա ազատ արձակման պայմանները։ 2017 թ․նոյեմբերին ՄԻԵԴ-ը պարզեց, որ Մամեդովի գործով դատավարությունը նույն քրեական մեղադրանքով, ինչպես քննադատել էր իր 2014 թ. դատավճռում, ևս խախտել է նրա իրավունքները (Մամեդովի երկրորդ դատավճիռը)։

Եթե Ադրբեջանը շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները, ապա, ի վերջո, այն կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից։

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը. Ասյա Օվանյան Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ․ Արման Թաթոյան Եկեք չկեղծենք նաև քննարկումը․ Էլինար Վարդանյան Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պատահել է, որ գաղտնի են պահել, մինչեւ լուրջ խնդիրներ չեն ունեցել. կամավորը՝ վիրուսակիրների հետ աշխատանքի մասին (տեսանյութ) Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար). 168.am «Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. ՔԿ Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ. Գարեգին Պետրոսյան Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել (տեսանյութ) Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար. Օրբելյանը՝ դատախազին. Panorama.am ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան Արագածավանում այս պահին կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա. համայնքի բժիշկ Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները COVID-19. Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում վարակվածների թիվը կես միլիոնից ավելի է Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է․ քննարկվում է նրա խնամակալության հարցը Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել (տեսանյութ) Զորամասի հրամանատարը պետությանը պատճառել է 16.304.347 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Ոչ մի տեղից եկամուտ չկա, աշխատանք չկա, ո՞նց պետք է գույքահարկ վճարենք. քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ) Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք. Բելառուսում մայդան չի՛ լինելու. Լուկաշենկո Փաշինյանը 2020֊ին կրկին անգամ գողացավ մեր բոլորի գարունը և փախավ, ինչպես 2008-ին. Աշոտ Ասլիկյան Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Պատմությունը սովորություն ունի կրկնվելու, և այսօր «կորոնավիրուսը ում շուննա» ասողը` «թռավ». Քրիստինա Նազարյան Սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ. Արամ Օրբելյան. 168.am Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանը Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր. Արթուր Ղազինյան Կամ Նիկոլը ստում է, կամ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք՝ թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան. Հասմիկ Մանուկյան (լուսանկար) Ազատիր բռնազավթածդ իշխանությունը ու գնա մանկական հեքիաթները գրելու. Մենուա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին Անվճար իրավաբանական օգնություն` տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պահանջը խախտողներին. «Իրավական ուղի» Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր Այսօր կրկին ունենք զոհեր, և նա կրկին անհետանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ. Արա Վարդանյան Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան Նշեք իր ծնունդն այսօր առանց նրա, քանի որ շատ շուտով նա կփախչի Հայաստանից՝ առանց ձեզ. Սերգեյ Յարմալոյան Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից. Zham.am ՀՀ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ Ելքը մեկն է․ հրաժարվի՛ր ու թո՛ւյլ տուր, որ կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան Հանրաքվեն կչեղարկվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը Սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից. Էլինար Վարդանյան Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է փայտե տնակ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք Ձեր ծննդյան անակնկալի բացատրությունը պահանջեք Արսեն Թորոսյանից. առողջ եղե՛ք. Նունե Ներսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի Տավուշի մարզում այս պահի դրությամբ ունենք 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15.1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել. 168.am Մեկ օրում 210 նոր դեպք և 8 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 9492-ի COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային, Ֆրանսիային Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը Էլի ամենակրիտիկական պահին Փաշինյան Նիկոլը թռավ, թե բա՝ կորոնավիրուս եմ վարակվել. ճիշտ մարտի 1-ի դեպքերի պես. Վահրամ Պետրոսյան Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Փաստաբան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է բունկերում․ NYT Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է արդեն մոտ 4.1 հազար մարդ Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Կոտայքի մարզում. Shamshyan.com The Voice Australia․ Մաշա Մնջոյանի ելույթը ցնցել է ժյուրիին Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան