Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է. նա մեղադրվում է լրտեսության մեջ

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է. նա մեղադրվում է լրտեսության մեջ

Մարտի 29-ին Արցախից Հայաստան վերադարձած Սարգիս Գալստյանը մեղադրվում է լրտեսության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

 

Հարցին՝ արդյո՞ք նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, նույնպես կալանավորվել է, Գոռ Աբրահամյանն ասաց՝ ոչ: