Պուտին. Ռուսաստանը կպարզի «Կրոկուսի» ահաբեկչության բոլոր պատվիրատուներին

Պուտին. Ռուսաստանը կպարզի «Կրոկուսի» ահաբեկչության բոլոր պատվիրատուներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ն կպարզի «Կրոկուսի» ահաբեկչության բոլոր պատվիրատուներին, հանցավոր միջավայրում չկա հուսալի գործակալական ցանց, փողի համար նրանք կանեն ամեն ինչ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այդ միջավայրում հուսալի գործակալներ չկան, այնտեղ փողի համար ամեն բան կանեն, ինչ ասես՝ չառաջնորդվելով ոչ կրոնական, ոչ քաղաքական նկատառումներով, այլ միայն ֆինանսական, ինչպես նաեւ ամեն բան հեշտ վաճառվում է, ցանկացած տեղեկություն գնվում ու վաճառվում է, ինչ վերաբերում է վերջնական պատվիրատուներին՝ մենք, անկասկած, կհասնենք նրանց»,- ասել է Պուտինը։